Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 12-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրելու մասին:
Մարտական հերթապահության ընթացքում ցուցաբերած անձնական խիզախության համար <<Արիության համար>> մեդալով պարգեւատրվել է.
Ռուբիկ Առաքելի Սահակյանը Հայաստանի
Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 1-ին հրաձգային վաշտի 3-րդ հրաձգային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ:
Մարտական հերթապահության ընթացքում առաջադրանքների հստակ եւ օրինակելի կատարման համար <<Մարտական ծառայություն>> մեդալով պարգեւատրվել են.
Խաչիկ Սամվելի Վարդանյանը Հայաստանի
Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի 3-րդ մոտոհրաձգային վաշտի հրամանատար, կապիտան
Ռուբեն Վլադիմիրի Վարդանյանը
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ- շտաբի պետ, կապիտան:
2011-04-12