Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել գործարար եւ բարերար Ռեյ Հարթյունյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տպարանային գործի զարգացմանն առնչվող հարցեր: 
Նույն օրը Նախագահը հանդիպել է բարերար Հարութ Բրությանի հետ եւ նրա հետ քննարկել ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները:
Նոյեմբերի 24-ին Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել նաեւ ճանաչված սրտաբան Հարութ Մեսրոպյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են առողջապահության ոլորտում համագործակցության հեռանկարները:
Երկրի ղեկավարը կարեւորել է Արցախին ըստ ամենայնի աջակցելու ամերիկահայ բարերարների պատրաստակամությունը` ընդգծելով, որ այդ համագործակցությունը օգտակար է եւ Սփյուռքի, եւ Հայրենիքի համար: 
Հանդիպումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, "Հայաստան" համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նահագահ Նորեկ Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք:
2010-11-24