Հրամանագիր Աթանաս վարդապետ Մովսիսյանին պարգեւատրելու մասին
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` Հայրենիքին, Եկեղեցուն եւ ժողովրդին մատուցած ծառայությունների ու վաստակի համար եւ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի Քաշաթաղի եւ Կովսականի հոգեւոր հովիվ Աթանաս վարդապետ Մովսիսյանին <<Երախտագիտություն>> մեդալով պարգեւատրելու մասին: