Հրամանագիր արցախահայության ազգային-ազատագրական պայքարի 25-րդ տարեդարձի տոնակատարության պետական հանձնաժողով ստեղծելու մասին
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ստորագրել է հրամանագիր` արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի տոնակատարության պետական հանձնաժողով ստեղծելու մասին: Համաձայն հրամանագրի` հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը` Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանի նախագահությամբ, որը երկշաբաթյա ժամկետում կքննարկի ու հաստատի տոնական միջոցառումների համալիր ծրագիրը։ Նույն օրը Բակո Սահակյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, համաձայն որի` փոփոխություն է կատարվել <<Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանելու մասին>> հրամանագրում: