Հանդիպում ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգորի Ամալյանի հետ
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգորի Ամալյանին: Հանդիպմանը քննարկվել են մեր հանրապետությունում հեռուստառադիոհաղորդակցության ոլորտի զարգացմանը, ինչպես նաեւ այդ բնագավառում երկու հայկական պետությունների կարգավորիչ մարմինների համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը: