Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին ստորագրել է հրամանագիր` ԼՂՀ Նախագահին առընթեր պետական պարգեւների շնորհման հարցերի հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու մասին: Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` փոփոխություն է կատարվել նաեւ ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամներ նշանակելու մասին եւ արդարադատության խորհրդի իրավաբան անդամների կազմում փոփոխություններ կատարելու մասին հրամանագրերում: Նույն օրը Բակո Սահակյանը ստորագրել է կարգադրություն` դատաիրավական համակարգի բարեփոխումների հայեցակարգը մշակելու եւ անհրաժեշտ օրենսդրական փաթեթը նախապատրաստելու նպատակով 2008թ. Նախագահի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի կազմում փոփոխություններ կատարելու մասին: