Աշխատանքային խորհրդակցություն Մարտունի շրջկենտրոնում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին այցելել է Մարտունի շրջկենտրոն եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին: Զեկույցներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանը, տարբեր գերատեսչությունների եւ գյուղական համայնքների ղեկավարները: Բավարար գնաhատելով 2012 թվականին շրջանում իրականացված աշխատանքները` երկրի ղեկավարը միաժամանակ հորդորել է ներկաներին ուշադրության կենտրոնում պահել բնակչությանը հուզող հարցերը, ընդգծելով դրանց ժամանակին լուծում տալու անհրաժեշտությունը: Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շրջանի պատասխանատուներին` աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու եւ իրականացնելու ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: