Կարեն Ղարայանը նշանակվել է ԼՂՀ վերաքննիչ դատարանի նախագահ
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին ստորագրել է հրամանագիր Կարեն Ղարայանին ԼՂՀ վերաքննիչ դատարանի նախագահ նշանակելու մասին` դադարեցնելով նրա` ԼՂՀ Գերագույն դատարանի դատավորի լիազորությունները: