Հանդիպում Շվեյցարիայից ժամանած մի խումբ պատգամավորների եւ գործարարների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է Շվեյցարիայից ժամանած մի խումբ պատգամավորների եւ գործարարների: Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Շվեյցարիա հարաբերությունների զարգացման եւ մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ Շվեյցարիայի հետ կապերի ամրապնդումը մեր արտաքին քաղաքական կարեւոր խնդիրներից մեկն է, եւ այստեղ արդեն իսկ նկատվում է շոշափելի տեղաշարժ: Երկրի ղեկավարն այս համատեքստում անդրադարձել է նաեւ Սփյուռքի դերակատարությանը՝ այն համարելով տարբեր երկրների հետ փոխգործակցության զարգացման կարեւոր գործոններից մեկը: Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, բարերար Լեւոն Հայրապետյանը, պաշտոնատար այլ անձինք: