Աշխատանքային խորհրդակցություն` նվիրված գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքներին: Զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը, գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Վահրամ Բաղդասարյանը: Հատուկ ուշադրություն է դարձվել գարնանային աշխատանքների կազմակերպման եւ գյուղացիներին սերմացուներով ապահովելու հարցերին: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այդ գործընթացն անհրաժեշտ է պահել խիստ վերահսկողության տակ, ինչը թույլ կտա ապահովել նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացումը: Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: