Հանդիպում Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին եւ թեմի առաջնորդարանի դիվանապետ Գրիգոր Դավթյանին: Հանդիպմանը քննարկվել են Հայրենիք-Սփյուռք, եկեղեցի-պետություն կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է Հայ Առաքելական եկեղեցու դերը Արցախ-Սփյուռք համագործակցության խորացման, մեր երկրի զարգացման եւ առողջ հասարակության ձեւավորման տեսանկյունից՝ միաժամանակ ընդգծելով Հայ Առաքելական եկեղեցու թեմերի միջեւ կապերի շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: