Արցախի Հանրապետության Նախագահն այցելել է հանրապետության Մարտակերտի շրջան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին այցելել է հանրապետության Մարտակերտի շրջան: Մասնակցելով Հաթերք գյուղում մշակույթի տան բացման արարողությանը` Նախագահն այն համարել է կարեւոր իրադարձություն ոչ միայն գյուղի, այլ նաեւ ամբողջ շրջանի համար: Այնուհետեւ երկրի ղեկավարն այցելել է Թրղե գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայաններ եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Նախագահին ուղեկցում էին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, <<ՀայՌուսգազարդ>> ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք: