Հանդիպում <<Ղարաբաղ Տելեկոմ>> ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է <<Ղարաբաղ Տելեկոմ>> ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում կապի ոլորտի զարգացման հետ առնչվող տարբեր հարցեր: Երկրի ղեկավարը ողջունել է <<Ղարաբաղ Տելեկոմ>> ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագների իջեցումը՝ այն համարելով կարեւոր թե տնտեսական, թե սոցիալական տեսանկյուններից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ հանրապետությունում տարբեր մարդասիրական ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրներին: