Հանդիպում <<Ղարաբաղ Տելեկոմ>> ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին ընդունել է <<Ղարաբաղ Տելեկոմ>> ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում կապի ոլորտի զարգացման հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է <<Ղարաբաղ Տելեկոմ>>-ի դերը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում եւ հույս հայտնել, որ այսուհետ եւս ընկերությունն իր ակտիվ մասնակցությունը կբերի Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը: