Նախագահը ստորագրել է հրամանագիր ԼՂՀ արդարադատության խորհրդի իրավաբան անդամ նշանակելու մասին
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 2-ին ստորագրել է հրամանագիր` ԼՂՀ արդարադատության խորհրդի իրավաբան անդամ Շահանե Սաֆարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: Համաձայն հրամանագրի` արդարադատության խորհրդի իրավաբան անդամ է նշանակվել ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ, իրավաբանական վարչության պետ Սրբուհի Արզումանյանը: