Նախագահ Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ` նվիրված հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված մի շարք հարցերի, ինչպես նաեւ <<Հեռուստամարաթոն-2012>>-ի արդյունքներին: Զեկույցներով հանդես են եկել Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները: Երկրի ղեկավարը քննարկված հարցերի շուրջ կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին: