Սերգեյ Խաչատրյանին շնորհվել է ԼՂՀ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 7-ին ստորագրել է հրամանագիր՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի, երկարամյա անբասիր աշխատանքի համար եւ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ Սերգեյ Խաչատրյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում շնորհելու մասին: