Խորհրդակցություն նվիրված արտադրական ենթակառուցվածքների նախարարության կողմից կատարված աշխատանքներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` նվիրված արտադրական ենթակառուցվածքների նախարարության կողմից 2010 եւ 2011 թվականների հունվար - մայիս ժամանակահատվածում կատարված աշխատանքներին: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել արտադրական ենթակառուցվածքների նախարար Կառլեն Պետրոսյանը եւ գերատեսչությանը ենթակա ընկերությունների տնօրենները: Նախագահ Սահակյանը կարեւորել է արտադրական ենթակառուցվածքների ոլորտը` այն համարելով հանրապետության տնտեսության կարեւոր հիմքերից մեկը, կոնկրետ հանձնարարականներ տվել աշխատանքները պատշաճ որակով իրականացնելու ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: