Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 14-ին ստորագրել է հրամանագրեր <<Երախտագիտություն>> մեդալով պարգեւատրելու մասին:
Բնակչության սոցիալական ապահովության բնագավառում երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար պարգեւատրվել են.
Լենստոն Ղուլյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանսոցիալական ապահովության նախարարի առաջին տեղակալ
Սամվել Դադայանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
սոցիալական ապահովության նախարարության ընտանիքի եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ:
Սոցիալական սպասարկման, խնամքի ծառայությունների մատուցման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգեւատրվել է <<Ստեփանակերտի տուն-ինտերնատ>> պետական ոչ առեւտրային կազմակերպությունը:
2011-06-14