Հանդիպում ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում քաղաքացիական ավիացիայի զարգացմանը եւ այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման աշխատանքներին, որոնց մասին տեղեկություններ է ներկայացրել ԼՂՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ատբաշյանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ օդանավակայանը հանդիսանում է մեր հանրապետության ռազմավարական կարեւորագույն օբյեկտներից մեկը, եւ նրա շահագործման ուղղությամբ տարվող աշխատանքները պետք է իրականացվեն անթերի ձեւով: