Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 26-ին այցելել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարան եւ հանդիպել ուսանողների հետ:
Հանդիպմանը քննարկվել են ուսման գործընթացին, ուսանողների սոցիալական պայմանների բարելավմանն առնչվող հարցեր:
Նախագահը պատասխանել է նաեւ ուսանողների կողմից բարձրացված հարցերին:
Իր խոսքում երկրի ղեկավարը կարեւորել է բժշկական ուսումնարանի դերը հանրապետության առողջապահության ոլորտում, ընդգծելով, որ պետությունը կանի հնարավորը հաստատության տեխնիկական հագեցվածության բարձրացման, շենքային պայմանների բարելավման ուղղությամբ:
Այս կապակցությամբ Նախագահը հանձնարարականներ է տվել համապատասխան կառույցների ղեկավարներին:
Հանդիպմանը ներկա էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
2011-05-26