Հանդիպում <<Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միջազգային-իրավական երաշխիքները>> խորհրդաժողովի մի խումբ մասնակիցների հետ
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին ընդունել է <<Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միջազգային-իրավական երաշխիքները>> խորհրդաժողովի մի խումբ մասնակիցների` ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են արտաքին եւ ներքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը ողջունել է նման բարձր մակարդակով միջոցառումների կազմակերպումն Արցախում: Երկուստեք ընդգծվել է, որ անմիջական շփումները հանդիսանում են արկա խնդիրների ըմբռնման եւ դրանց լուծման եղանակների որոնման լավագույն միջոց: Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, Ազգային ժողովի փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք: