Աշխատանքային խորհրդակցություն Ստեփանակերտի օդանավակայանի գլխամասային շենքում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 14-ին Ստեփանակերտի օդանավակայանի գլխամասային շենքում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ատբաշյանը, օդանավակայանի տնօրեն Արթուր Կարապետյանը եւ համապատասխան ծառայությունների պատասխանատուները: Բակո Սահակյանն ընդգծել է, որ օդանավակայանի վերագործարկման գործում առաջնահերթությունը անպայման պետք է տրվի որակական չափանիշների պահպանմանը՝ միջազգային պահանջներին համապատասխան: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: