Նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին
Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 13-ին ցավակցական հեռագիր է հղել Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Մինսկի <<Օկտյաբրսկայա>> մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Հեռագրում ասված է. << Մեծարգո Ալեքսանդր Գրիգորիի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ Բելառուսի եղբայրական ժողովրդին Մինսկի <<Օկտյաբրսկայա>> մետրոպոլիտենում տեղի ունեցած չարամետ ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը անմեղ զոհերի պատճառ է դարձել: Այս համաժողովրդական վշտի պահին մենք ձեզ հետ կիսում ենք ծանր կորստի ցավը, հոգու արիություն եւ տոկունություն մաղթում զոհվածների հարազատներին ու մերձավորներին>>: