Խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ
Մարտի 25-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ` պաշտպանության նախարար Մովսես Հակոբյաին գլխավորությամբ: Քննարկվել են բանակաշինության, ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր: