Նախագահ Սահակյանը հեռախոսազրույց է ունեցել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին հեռախոսազրույց է ունեցել ԱԻՄ առաջնորդ, Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ: Նախագահ Սահակյանը Պարույր Հայրիկյանին մաղթել է քաջառողջություն եւ շուտափույթ ապաքինում` հույս հայտնելով, որ նա շուտով կվերադառնա ակտիվ քաղաքական գործունեությանը: