Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին ստորագրել է <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին>> օրենքում փոփոխություն կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքում լրացում կատարելու մասին, <<Իրավական ակտերի մասին>> օրենքում լրացումներ կատարելու մասին, <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին>> օրենքում լրացում կատարելու մասին, <<Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին>> օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքները: