Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին այցելել է Մարտունու շրջանի Հերհեր գյուղ: Նախագահը մասնակցել է գյուղի դպրոցի նորակառույց սպորտդահլիճի բացման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ֆրանսահայ բարերարներ Հրաչ Սիսեռյանին եւ Էլիզաբեթ Քելեշյանին մարզական այս օբյեկտի շինարարական աշխատանքները ֆինանսավորելու կապակցությամբ: Հայրենանվեր գործունեության համար Նախագահը բարերարներին պարգեւատրել է <<Երախտագիտություն>> մեդալով: Իր խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ մարզադահլիճը կարեւոր նշանակություն կունենա Հերհերում եւ շրջակա գյուղերում ֆիզիկական կուլտուրայի զարգացման գործում: Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: