Հանդիպում Ազգային ժողովի “Հայրենիք” խմբակցության անդամների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին հանդիպում է ունեցել Ազգային ժողովի "Հայրենիք" խմբակցության անդամների հետ: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն խորհրդարանի գործունեությանը, երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ բանակ-հասարակություն կապերի ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: Երկրի ղեկավարն ընդգծել է բոլոր քննարկված հարցերի լուծման գործում խմբակցության ավելի ակտիվ ներգրավման եւ ջանքերի համախմբման անհրաժեշտությունը` նշելով, որ նման ձեւաչափով հանդիպումները կկրեն պարբերական բնույթ: