Հանդիպում մի շարք երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին ընդունել է Արցախի Հանրապետությունում գործող մի շարք երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Նախագահը կարեւորել է երիտասարդական կազմակերպությունների դերը մեր հանրապետության կյանքում եւ ընդգծել նրանց գործունեության ակտիվացման եւ ընդլայնման անհրաժեշտությունը: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: Այնուհետեւ Նախագահ Սահակյանը մասնակցել է մայրաքաղաքում Սուրբ Սարգսի հիշատակության տոնին նվիրված միջոցառմանը: