Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց` ոստիկանության գնդապետի կոչում է շնորհվել ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մհեր Պողոսյանին, ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Վազգեն Զաքարյանին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վալերի Գրիգորյանին:
Նախագահի մեկ այլ հրամանագրով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը պարգեւատրվել է <<Մխիթար Գոշ>> մեդալով։
2013-04-16