Նախագահ Սահակյանը ներկա է գտնվել ՊԲ մի շարք ստորաբաժանումների մարտական զորավարժություններին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին ներկա է գտնվել հանրապետության արեւելյան մասում անցկացվող պաշտպանության բանակի մի շարք ստորաբաժանումների մարտական զորավարժություններին: Նախագահը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը՝ նշելով, որ այն նպաստում է զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակի պահպանմանը: Երկրի ղեկավարն արժեքավոր նվերներ է հանձնել մի խումբ զինծառայողների` զորավարժությունների ընթացքում դրված առաջադրանքների պատշաճ կատարման համար: Զորավարժություններին ներկա էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: