Հանդիպում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 4-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսեն երկրամասի Բերգշտրասսեի նահանգապետ Մաթիաս Վիլկեսին եւ այդ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերային: Հանդիպմանը քննարկվել են Հեսսենի եւ Արցախի միջեւ հարաբերությունների հաստատման եւ զարգացման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգրված է Գերմանիայի եւ նրա առանձին միավորումների հետ փոխգործակցությամբ` այն արժեւորելով քաղաքական, տնտեսական եւ մարդասիրական տեսանկյուններից: Այս համատեքստում երկրի ղեկավարը ողջունել է Արցախի ուսումնական հաստատություններում գերմաներեն լեզվի ուսուցմանն աջակցելու Հեսսենի երկրամասի պատրաստակամությունը` որպես համագործակցության խոստումնալից սկիզբ: