Հանդիպոմ ՀԲԸՄ ու Հայաստանի ամերիկյան համալսարանի պատվիրակությունների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 3-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ու Հայաստանի ամերիկյան համալսարանի պատվիրակություններին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել կրթության եւ գիտության ոլորտներին: Այս համատեքստում Նախագահ Սահակյանը չափազանց կարեւորել է Ստեփանակերտում Հայաստանի ամերիկյան համալսարանի հատուկ դասընթացների ծրագրի մեկնարկը` այն արժեւորելով հանրապետությունում ժամանակակից ուսուցման, միջազգային առաջատար փորձի ներդրման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման տեսանկյուններից: Հանդիպման մասնակցում էին ՀԲԸՄ կառավարման խորհրդի անդամ Վազգեն Յակուբյանը, կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արփի Վարդանյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի ռեկտոր Բրյուս Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք: