Հանդիպում «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ընդունել է «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահության մի խումբ անդամների` կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ: Հանդիպմանը արծարծվել են մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է հայրենասիրական ճիշտ դաստիարակությունը` այն համարելով առողջ եւ կենսունակ հասարակության կարեւոր հիմքերից մեկը: