Հանդիպում <<Էսթետ>> ոսկերչական տան ղեկավար Գագիկ Գեւորգյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 22-ին ընդունել է <<Էսթետ>> ոսկերչական տան պատվիրակությանը` կազմակերպության ղեկավար, Հայ ոսկերիչների միության նախագահ Գագիկ Գեւորգյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ոսկերչական գործի զարգացմանն առնչվող հարցեր: Այնուհետեւ երկրի ղեկավարը հյուրերի հետ մասնակցել է Ստեփանակերտ քաղաքում ոսկերչական նոր ուսումնարանի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սահակյանն այս հաստատության բացումը համարել է <<Էսթետ>> ոսկերչական տան հետ հաջող համագործակցության խորհրդանիշ, որը մեծապես կնպաստի Արցախում ոսկերչության զարգացման եւ միջազգային ասպարեզ դուրս գալու գործին: Միջոցառումներին մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: