Հանդիպում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Մանվել Բադալյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են քաղաքացիական ծառայության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահը կարեւորել է այս ոլորտի դերն ու նշանակությունը կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման տեսանկյունից՝ գոհունակությամբ ընդգծելով երկու հայկական հանրապետությունների համանուն կառույցների միջեւ ակտիվ փոխգործակցությունը: Երկուստեք կարեւորվել է դրական դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը: Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձիք: