Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` գնդապետ Տիրան Խաչատրյանին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին: Նախագահի մեկ այլ հրամանագրով` գնդապետ Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար` ըստ պայմանագրի` հինգ տարի ժամկետով: