Նախագահ Սահակյանն այցելել է Ստեփանակերտի տուն-ինտերնատ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին այցելել է Ստեփանակերտի տուն-ինտերնատ, որտեղ ծանոթացել է հաստատության պայմաններին: Այնտեղ երկրի ղեկավարն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված տուն-ինտերնատի վերանորոգման եւ վերակառուցման հետ կապված հարցերին: Բակո Սահակյանը նշել է, որ վերակառուցողական աշխատանքներից հետո մայրաքաղաքի տուն-ինտերնատը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին՝ ապահովելով տարեցների կենցաղային անհրաժեշտ պայմանները եւ նրանց լիարժեք ինտեգրվածությունը հասարակությանը: Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Զոյա Լազարյանը, պաշտոնատար այլ անձինք: