Հանդիպում Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետուհի Հիլդա Չոբոյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 10-ին Փարիզում հանդիպում է ունեցել Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետուհի Հիլդա Չոբոյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են եվրոպական երկրներում արցախյան հիմնախնդրի ճշմարտացի լուսաբանման եւ Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման հետ կապված հարցեր: Բակո Սահակյանը կարեւորել է Սփյուռքում համահայկական նշանակություն ունեցող հարցերի շուրջ բոլոր հայկական քաղաքական ուժերի եւ կազմակերպությունների համախմբման ու Հայրենիքի հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը` այն համարելով համազգային նպատակների հասնելու լավագույն միջոցներից մեկը: Հանդիպմանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը: