Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Մեսրոպ Առաքելյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 12-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Մեսրոպ Առաքելյանին: Քննարկվել է հայկական զույգ պետություններում հետպատերազմյան շրջանում կատարվող սոցիալական առաջնահերթությունների փոփոխությունների ընթացքը: Երկրի ղեկավարն ընդգծել է ՀՀ կառավարության որդեգրած սոցիալական աջակցության ծրագրերի կարևորությունը, որոնք մեծապես ուղղված են Արցախում և ՀՀ տարածքում ապրող արցախցիների կենսական նշանակության խնդիրները մեղմելուն: Արայիկ Հարությունյանն անհրաժեշտ է համարել նաև սոցիալ-տնտեսական այնպիսի միջավայրի ձևավորումը, որն ուղղված կլինի քաղաքացիների եկամուտ ստեղծելու հնարավորությունների ապահովմանը: Նախարար Մեսրոպ Առաքելյանը Հանրապետության նախագահին վստահեցրել է, որ իր ղեկավարած գերատեսչության գերակայություններից է ստեղծված իրավիճակում արցախահայությանն աջակցելը, որի շրջանակներում ՀՀ կառավարությունը նախաձեռնել և իրականացնում է մի քանի միջոցառումներ. նախատեսվում է նաև նոր ծրագրերի գործարկում: