Հանդիպում ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդի անդամների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 27-ին Փարիզում հանդիպում է ունեցել ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդի մաս կազմող կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, հայրենիք-Սփյուռք կապերի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը հատուկ նշել է Հայ բարեգործական ընդհանուր միության գործունեությունը`հավելելով, որ ամենահին եւ կայացած համահայկական այս կազմակերպությունը մեծ դերակատարություն ունի նաեւ Արցախի զարգացման գործում: Բակո Սահակյանը պատասխանել է նաեւ ներկաների կողմից բարձրացված հարցերին: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք: