Քարվաճառի ազատագրման 20-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 4-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: ԼՂՀ սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության համար <<Մարտական ծառայություն>> մեդալով պարգեւատրվել են 12 հոգի: ԼՂՀ Շահումյանի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում նշանակալի ավանդի համար <<Երախտագիտություն>> մեդալով պարգեւատրվել են 10 հոգի: