Նախագահ Սահակյանը մասնակցել է Նելսոն Ստեփանյանի հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառումներին
Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի կենտրոնական զբոսայգի եւ ծաղիկներ դրել նրա հուշարձանին: Այնուհետեւ երկրի ղեկավարը Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է Նելսոն Ստեփանյանի հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: