Նախագահ Սահակյանը մասնակցել է Հադրութի շրջվարչակազմի 2012թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությանը նվիրված նիստին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին այցելել է քաղաք Հադրութ եւ մասնակցել շրջանի վարչակազմի 2012թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությանը նվիրված նիստին: Զեկույցներով հանդես են եկել Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գեւորգյանը, տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Երկրի ղեկավարը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում Հադրութում լուրջ աշխատանք է իրականացվել: Բակո Սահակյանի խոսքով՝ շրջանում դեռեւս առկա են լուծում պահանջող հիմնախնդիրներ, որոնց ուղղությամբ Նախագահը տվել է համապատասխան հանձնարարականներ: Հաշվետու նիստին մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: