Հանդիպում ամերիկահայ բարերարներ Սեմ եւ Սիլվա Սիմոնյանների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ամերիկահայ բարերարներ Սեմ եւ Սիլվա Սիմոնյաններին ու նրանց ուղեկցող անձանց: Հանդիպման ընթացքում քննարկվել են մայրաքաղաք Ստեփանակերտում <<Թումո>> ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադրման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ նման կենտրոնի առկայությունն Արցախում հանդիսանում է ինտելեկտուալ ոլորտում ներդրումների լավագույն տարբերակներից մեկը, որը մեծ խթան կհանդիսանա հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մատաղ սերնդի մտավոր կարողությունների զարգացման համար: Երկրի ղեկավարը ընդգծել է, որ այս նախագիծը նաեւ Հայրենիք-Սփյուռք համագործակցության վառ դրսեվորում է: Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: