Աանասնաբուժական լաբորատորիայի նոր շենքի բացման հանդիսավոր արարողություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին մասնակցել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական լաբորատորիայի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահը նշել է, որ ժամանակակից պայմաններին համապատասխան նման կառույցը խիստ պահանջված է մեր հանրապետության համար եւ մեծապես կնպաստի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, սննդամթերքի անվտանգության ապահովմանը: Երկրի ղեկավարն ընդգծել է գյուղատնտեսության ոլորտի կարեւորությունը մեր հանրապետության համար՝ նշելով, որ այստեղ ցանկալի արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է ապահովել ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածություն: Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է նաեւ մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող մի շարք օբյեկտներ եւ տեղում ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը, պաշտոնատար այլ անձինք: