Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարանի բացման հանդիսավոր արարողություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 16-ին մասնակցել է Ստեփանակերտում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարանի բացման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը նշել է, որ առաջնորդարանի բացումը մայրաքաղաքում կարեւոր դերակատարություն կունենա մեր ժողովրդի հոգեւոր զարգացման, պետություն-եկեղեցի կապերի ամրապնդման գործում եւ նոր լիցք կհաղորդի թեմի գործունեությանը: