Նախագահ Սահակյանն ընդունել է ՀՀ hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների եւ տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք նշվել է փոխգործակցության հետագա ընդլայնման եւ խորացման անհրաժեշտությունը, ինչի համար ստեղծված են բարենպաստ պայմաններ: Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը: