Նախագահ Սահակյանը ներկա է գտնվել Պաշտպանության բանակի համար մատուցված սուրբ պատարագին
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում ներկա է գտնվել ԼՂՀ պաշտպանության բանակի համար մատուցված սուրբ պատարագին: Միջոցառմանը մասնակցում էին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՊԲ բարձրագույն հրամկազմը, զինծառայողներ: